Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչին ընդառաջ կայացավ անցողիկ խաղի Հորդանան-ՈՒրուգվայ դիմակայության առաջին հանդիպումը: Հուսալ, թե տանտերերը կարող էին արժանի դիմադրություն ցույց տալ մրցակցին, ֆանտաստիկայի ոլորտից էր: 5:0 հաշվով ուրուգվայցիների ավելի քան համոզիչ հաղթանակն, ըստ էության, ավելորդ է դարձնում կողմերի պատասխան խաղի անհրաժեշտությունը, սակայն այն չլինել չի կարող, քանզի կանոնակարգային պահանջ է: Բոլոր դեպքերում, հորդանանցիները վարպետության դասեր անցնելու ևս մեկ հնարավորություն ունեն, որը կլինի նոյեմբերի 21-ին:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ